Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՎԿ-ն նիստ կգումարի՝ Վանաձորում հետագա քայլերը որոշելու համար

Հունիս 08,2017 15:22 Share

Արդեն կես տարուց ավելի է, ինչ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները Վանաձորում շարունակում են բոյկոտել նիստերը: Մինչեւ հունիսի 5-ը նույն իրավիճակն էր նաեւ Գյումրիում: Այստեղ եւս ավագանու նիստերն անց էին կացվում առանց ընդդիմադիր ուժերի՝ ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի եւ ԳԱԼԱ-ի ներկայության: Սակայն հունիսի 5-ին հրավիրված ավագանու հերթական նիստին ներկայացել էին նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամները:

Aravot.am-ը Վանաձորում ՀՎԿ-ի կողմից առաջադրված ավագանու անդամ Կարեն Դավթյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, արդյոք, Գյումրու օրինակով իրենք եւս դադարեցնեն բոյկոտը եւ սկսեն մասնակցել ավագանու նիստերին:

«Խմբակցությունը դեռեւս նիստ չի կայացրել, մինչեւ ավագանու հաջորդ նիստը մենք եւս նիստ կհրավիրենք եւ որոշում կկայացնենք: Այդ որոշում կայացնելը դրված է տեղական կառույցի վրա: Դեռ ոչինչ պարզ չէ»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորի ավագանու կազմում ունի հինգ մանդատ:

Հիշեցնենք, որ մինչ օրս Վանաձորի համայնքի ավագանու նիստերը կայանում են միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամների մասնակցությամբ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել