Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. հայտնաբերվել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ

Հունիս 19,2017 12:52 Share

18.06.2017թ. Նոր Նորքի Թոթովենց 3/9 հասցեի կանաչ տարածքում անօրինական ծառահատումների մասին

Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ:

Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել