Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վրդովված նամակ քաղաքացուց՝ քաղաքապետին՝ «Կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա»

Հունիս 29,2017 16:22

Երևանի քաղաքապետ

Տարոն Մարգարյանին

«ԵԼՔ» խմբակցության անդամ

Անահիտ Բախշյանից

 

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ  և հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաև Ձեզ:

Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. <Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ  ու այս պահին համոզվեցի, որ անելանելի վիճակում զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով մոտեցել է հ.12 երթուղին սպասարկող 1337 համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է ու սայլակով դիմավորում ենք: Վարորդը քշել ու հեռացել է գոռալով՝ կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա: Ուզում եմ կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը հաշմանդամներին մատչելի դարձնելու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ>:

Կարծում եմ Դուք նույնպես  տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև քաղաքում տրանսպորտի վիճակի պատասխանատուն Դուք եք ու վստահ եմ, որ այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք  առնվազն ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ  այլևս երբե՛ք  և ոչ մեկի հետ նման կերպ չվարվի:

Կանխավ  շնորհակալություն:

Հարգանքով՝ Անահիտ  Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930