Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյոնսեն միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հանուն երեխաների համար մաքուր ջրի մատակարարման

Հուլիս 01,2017 13:25

1-ը հուլիսի 2017թ., Նյու Օրլեանս – Համաշխարհային ձեռներեց և պարզապես մարդասեր Բեյոնսեն իր «BeyGOOD» (ԲեյԳուդ) բարեգործական հիմնադրամի հետ միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ այսօր հայտարարելով «BEYGOOD4BURUNDI» (ԲեյԳուդԲուրունդիիՀամար) նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունը կտևի մի քանի տարի՝ նպատակ ունենալով մաքուր ջուր մատակարարել Բուրունդիի հեռավոր վայրերում բնակվող երեխաների համար: Համագործակցության շնորհիվ կբարելավվի ջրի և տարրական հիգիենայի իրավիճակը դեպի ծով ելք չունեցող արևելյան Աֆրիկայի այս երկրում:

Բուրունդիում ջրի սուղ իրավիճակը իսկական ճգնաժամ է երեխաների համար: Երբ երեխաները օգտվում են կեղտոտ ջրից, դա ոչ միայն ազդում է նրանց առողջության վրա՝բազմաթիվ հիմանդությունների առիթ դառնալով, այլև մահացու վտանգ է իրենից ներկայացնում հատկապես հինգ տարեկանից ցածր երեխաների համար: Մաքուր ջրի պակասի պատճառով երեխաները չեն հաճախում դպրոց՝ստիպված լինելով կիլոմետրեր քայլել, որպեսզի ջրհոր գտնեն: Ջուր բերելու խնդիրը բեռ է հատկապես աղջիկների համար, ովքեր հաճախ այդ ճանապարհին բռնության զոհ են դառնում:

«Ջրամատակարարման իրավունքը հիմնարար իրավունք է: Երեխաների համար մաքուր ջուր ապահովելով՝ մենք պաշտպանում ենք նրանց կյանքի, առողջության և կրթության իրավունքները և լուսավոր ապագայի հույս տալիս: Ես հանձն եմ առնում օգնել՝Բուրունդիում տիրող ջրի ճգնաժամին կայուն լուծում տալու համար»,- նշեց Բեյոնսեն:

«Ջրի ճգնաժամը համաշխարհային մասշտաբի խնդիր է այսօր, և Բուրունդիի երեխաներն այս առումով ամենախոցելի խմբերից են»,- հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Քերիլ Սթերնը: «Այս յուրահատուկ գործընկերությունը միավորում է ժամանցի ոլորտի հնարավորություններն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաներին մաքուր ջուր տրամադրելու բնագավառում առկա տարիների փորձագիտությունը: Մենք շնորհակալ ենք Բեյոնսեին և նրա «BeyGOOD» հիմնադրամին ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալու և այս կարևոր խնդրը բարձրաձայնելու և լուծել օգնելու համար»:

Գործընկերության առաջին փուլում չորս թիրախային շրջանների դպրոցներում կկառուցվեն ձեռքի պոմպ ունեցող նոր ջրհորներ, հիգիենայի վերաբերյալ գրագիտություն կտրամադրվի և կբարելավվի համայնքների սանիտարահիգիենիկ իրավիճակը: Այս գյուղական համայնքներում երեխաները շարունակաբար թերսնուցված են՝ բնակչության մոտ 65 տոկոսի ջրի կեղտոտ աղբյուրներից օգտվելու պատճառով: Երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները ստիպված են երկար ճանապարհ կտրել՝ ջուր հայթայթելու նպատակով և նույնիսկ այդ դեպքում մաքուր ջրի հասանելիությունը բավարար չէ:

Հաջորդ փուլերի մասին հայտարարություն կարվի ս.թ. նոյեմբերի 20-ին՝ Երեխաների միջազգային օրը:

Վերջին երեք տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 100 միլիոն մարդկանց ապահովել է մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ ծառայություններով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70 տարվա գործնական փորձն այս բնագավառում, ինչպես նաև ներկայությունը աշխարհի բոլոր ծայրերում հիմնադրամին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ երեխաներին կյանքը փրկող օգնություն տրամադրել կայուն և արագ կերպով:

ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31