Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարան. նոր աղբյուրը ջրամատակարարումը կդարձնի ինքնահոս

Հուլիս 03,2017 11:30

Ապարանի «Ձախի Ձոր» կոչվող աղբյուրից ստացվող 5-7 լիտր/վայրկյան ջրաքանակը քաղաքի ջրամատակարարումն ինքնահոս դարձնելու համար չէր բավականացնում: Հարակից վայրերում նոր աղբյուրներ հայտնաբերելու նպատակով «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Ապարան» տեղամասի աշխատակիցներն ու Գոտիավորման խմբի մասնագետները համատեղ ուսումնասիրություն սկսեցին: Արդյունքում կարճ ժամանակ անց հայտնաբերվեց մի նոր աղբյուր, որի ջուրը նախկինում չէր օգտագործվել: Ընկերության Ջրի որակի լաբորատորիայում վերցված փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս ջուրը ոչ միայն ենթակա է խմելու, այլեւ իսկական «ապարանյան» ջուր է:

Այժմ միայն անհրաժեշտ է կառուցել նոր ջրագիծ` հայտաբերված աղբյուրի ջուրը «Ձախի Ձորի» մյուս աղբյուրներին միացնելու համար, որոնք էլ իրենց հերթին հոսում են դեպի «Ժամեր» կոչվող օրվա կարգավորիչ ջրամբար: Ապարան քաղաքը սնող այս ջրամբար ջուրը հասցնելու համար ներկայումս օգտագործվում է տեղի «Եզնակ» պոմպակայանը: Բայց նոր աղբյուրը ՕԿՋ-ի ջրագծին միացնելուն պես՝ այլեւս այս պոմպակայանը շահագործելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայիս ջրաքանակը կավելանա ավելի քան 15 լիտր/վայրկյանով, ինչը բավարար կլինի քաղաքի ջրամատակարարումն ինքնահոս դարձնելու համար:
Դե իսկ պոմպակայանն այդ դեպքում հնարավոր կլինի դարձնել պահուստային եւ օգտագործել միայն վթարների կամ ձմռան ամիսներին ցածր ջրաքանակ ունենալու դեպքում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31