Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Գյումրիում. ոտքի են ելել առեւտրականները (Ֆոտոշարք)

Հուլիս 04,2017 13:20

Այսօր վաղ առավոտից բողոքի են դուրս եկել Գյումրու կենտրոնական շուկայի  ու «Լիանա» տոնավաճառի առեւտրականները: Նրանք անակնկալի են եկել՝ տեսնելով, որ ինչ-որ մեկը բետոնե պատ է շարել տոնավաճառի դիմաց, արգելելով ելումուտը: Ըստ առեւտրականների՝ դա միտումնավոր արված քայլ է, որպեսզի վնասեն իրենց:

Առեւտրականները շրջափակելով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը, այնուհետ բարձրանալով Գյումրու քաղաքապետարան, ներկայացրել են իրենց բողոքը քաղաքային իշխանությանը:

Նրանց ընդունել է Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքային իշխանության հետ այժմ փորձում են քանդել բետոնե պատը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31