Այսօրվա անհանգիստ աշխարհում, որտեղ աշխարհաքաղաքական հավասարումները փոխվում են աննախադեպ արագությամբ, աշխարհում Իրանի և Հայաստանի նման քիչ երկրներ կան, որ նրանց բարիդրացիական հարաբերությունները հիմնավորված են «քաղաքակրթական կապի» վրա։
Այս կապը ժամանակավոր քաղաքական համաձայնագիր չէ, այլ Իրանական բարձրավանդակի և Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով տարածվող դարավոր համակեցության արդյունքն է։
Այս բարեկամության արմատները հյուսված են պատմության հիմքում ընկած շերտերում՝ սկսած Սեֆյանների ժամանակաշրջանի մշակութային փոխազդեցություններից մինչև հայերի ազդեցիկ ներկայությունը ժամանակակից Իրանում, և այսօր այն դարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պատվար։
Պատմությունը քաղաքականության մեծագույն ուսուցիչն է։ Իրանն ու Հայաստանը, իրենց ընդհանուր պատմական հիշողությամբ, դիտվում են ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես քաղաքակրթության միմյանց լրացնող երկու կենտրոններ։ Քաղաքականության աշխարհում «հարևանի» նկատմամբ պատմական վերաբերմունքը իրականում ռազմավարական կապիտալ է։
Կարդացեք նաև
Թեհրանի և Երևանի միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը հազվագյուտ երևույթ է Մերձավոր Արևելքում և կովկասյան տարածաշրջանում։ Այս վստահությունը, որը կառուցված է տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգանքի վրա և հաջողությամբ դուրս է եկել վերջին տասնամյակների քաղաքական փոթորիկներից։ Այսօր Կովկասյան տարածաշրջանին սպառնում են բարդ ճգնաժամեր։ Աշխարհագրական սահմանները փոխելու և արհեստական միջանցքներ ստեղծելու իրենց ծրագրերի միջոցով արտատարածաշրջանային տերությունները ձգտում են վերաիմաստավորել տարածաշրջանի անվտանգության համակարգը։
Մինչդեռ, Իրան-Հայաստան կապերը հանդես է գալիս որպես «հավասարակշռող կշիռ»։ Երկու երկրների միջև համագործակցությունը տարանցիկ նախագծերի տեսքով, ինչպիսին է Հյուսիս-Հարավ երթուղին, ոչ միայն տնտեսական փոխանակում է, այլև փորձ է վերակենդանացնելու «Մետաքսի ճանապարհի» պատմական տրամաբանությունը՝ մեկուսացման քաղաքականության պայմաններում։ Երկու երկրների միջև նոր համագործակցությունը պետք է գերազանցի դասական դիվանագիտությանը։ Եթե անցյալում այս կապը դրսևորվում էր ճարտարապետության, արվեստի և առևտրի մեջ, ապա այսօր այն պետք է վերաիմաստավորվի էներգետիկ անվտանգության, տեխնոլոգիաների և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում։
Իրանը, հենվելով իր ռազմավարական խորության, և Հայաստանը, հենվելով իր աշխարհաքաղաքական դիրքի և քաղաքակրթական ինքնության վրա, կարող են կանխել տարածաշրջանում ճգնաժամ առաջացնող ուժերի համար հենարան դառնալը։ Մեր պատմական դասը ապագայի համար այն է, որ այս տարածաշրջանում խաղաղությունը «փոխկապակցված է»։
Հայաստանի անվտանգությունը անբաժանելի է Իրանի հյուսիսային սահմանների անվտանգությունից, իսկ Իրանի կայունությունը աջակցում է Հայաստանի անկախությանը։ Աշխարհում, որտեղ անկայուն ռազմական դաշինքները անընդհատ վերաձևավորվում են, հենց այս պատմական կայունությունն է, որ լեգիտիմություն և ուժ է հաղորդում երկու երկրների միջև կնքված պայմանագրերին։ Վերջին հաշվով, Կովկասում ուժերի հավասարակշռությունը կհաստատվի ոչ թե երրորդ ուժերի ներգրավվածությամբ, այլ կոնվերգենցիայի տեղական առանցքների ամրապնդմամբ։
Անցյալի ժառանգությունը խելամտորեն վերաիմաստավորելով՝ Իրանն ու Հայաստանը ոչ միայն կհաղթահարեն առաջիկա ճգնաժամերը, այլև կարող են աշխարհին առաջարկել «քաղաքակիրթ հարևանության» մոդել, որտեղ հին բարեկամությունը 21-րդ դարում բարգավաճման շարժիչ ուժն է։ Սա այն ուղին է, որը պատմությունը դրել է մեր առջև, և քաղաքական ռացիոնալությունը այն ընտրել է որպես երկու ազգերի ռազմավարական կողմնացույց։
Հեղինակներ՝ Դոկտոր Աֆսանեհ Ղայիմ (Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի փորձագետ)
Դոկտոր Աբբաս Էղբալ Մեհրան (Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի փորձագետ)
Թարգմանեց՝ ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ


















































