Լրահոս
Օրվա լրահոսը

Տինքի սպանութեան գործով ներգրաւուած է 86 կասկածեալ. անոնց մէջ է նաեւ Ֆեթուլլահ Կիւլենը

Հուլիս 04,2017 15:05

Սթամպուլի ծանր յանցագործութիւնները քննող 14-րդ դատարանին մէջ Յուլիս 3-ին աւարտած է պոլսահայ լրագրող Հրանդ Տինքի սպանութեան գործով հերթական դատական նիստը:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ` դատական գործին մէջ ներգրաւուած են 86 կասկածեալ, որոնցմէ 30-ը այժմ կալանաւորուած են:

Կասկածեալներու շարքին է նաեւ չափաւոր իսլամութեան քարոզիչ, Միացեալ նահանգներ բնակող Ֆեթուլլահ Կիւլենը, որուն Թուրքիոյ իշխանութիւնները կը մեղադրեն երկրին մէջ 2016 թուականի Յուլիս 15-ին ռազմական յեղաշրջման փորձ նախաձեռնելուն մէջ:

Իբրեւ կասկածեալ ներգրաւուած են նաեւ յայտնի թուրք դատախազ Զեքերիա Օզը, որ փախուստի մէջ է, ինչպէս նաեւ փակուած յայտնի ընդդիմադիր «Զաման» պարբերականի գլխաւոր խմբագիր Էքրեմ Տումանլըն:

Նիստի ընթացքին ընթերցուած են մեղադրականները: Յուլիս 4-ին դատական նիստը պիտի շարունակուի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31