Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը»

Հուլիս 04,2017 16:33

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել այս պայքարի հիմքում։ Ուստի Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը: Սահմանադրության օրը նաեւ պետական խորհրդանիշերի օր է: Շնորհավորում եմ մեր ժողովրդին նաեւ խորհրդանիշերի օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ ամենքս հարգանքով, ակնածանքով վերաբերվենք պետական խորհրդանիշներին, դողանք մեր պետականության վրա, գուրգուրենք մեր պետությունը:
Այս գեղեցիկ առիթով ես շնորհավորում եմ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահին, մեր բոլոր պետական այրերին, շնորհավորում եմ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին ու հատկապես այդ ատյանի ղեկավար, իմ լավ բարեկամ Գագիկ Հարությունյանին, ով պետականամետ մտածողությամբ ազգային գործիչ է: 1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունն արդեն երկու անգամ բարեփոխվել է: Դա բնական է: Դա անընդհատ, շարունակական պրոցես է, բայց կարեւոր է, որ գործող Սահմանադրությունը ելքեր կարողանում է առաջարկել բոլոր իրավիճակներում, կարեւոր է, որ սահմանադրորեն ամրագրված են բոլոր կարեւորագույն սկզբունքները:
Սահմանադրության օրը, հիրավի տոնական է, իսկ օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է, միասնական լինելն է, պարտաճանաչ քաղաքացի լինելն է, ինչու չէ՝ նաեւ քաղաքացիական իրավունքներին եւ ազատություններին տեր լինելն է:

 

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31