Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրսան Իլյումժինովը Գարի Կասպարովին չի թողնի մասնակցել «Grand Chess Tour»-ի փուլին

Հուլիս 07,2017 10:16

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայտարարությունը, թե վերսկսում է շախմատիստի կարիերան եւ մասնակցելու է Սենթ Լուիսում օգոստոսին կայանալիք «Grand Chess Tour»-ի հիմնական մրցաշարին հաջորդելիք արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերին, ամենաքննարկվող թեման է դարձել մամուլում եւ համացանցում:

Սակայն ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ի պատասխան հայտարարել է, թե դա լինելու բան չէ:

«Տեւական դադարից հետո մեծ շախմատ վերադառնալու՝ Գարի Կասպարովի արած հայտարարությունը լավ որոշում է: Սակայն ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերին կայացրած որոշումով՝ գրոսմայստերը երկու տարով հեռացվել է շախմատից եւ շախմատային գործունեությունից: Այնպես որ, Կասպարովը մինչեւ 2017 թվականի հոկտեմբեր ամիսը իրավունք չունի մասնակցել ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին», – Р-Спорт-ին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eadaily.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31