Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալները դեմ էին նկարահանմանը

Հունիս 22,2026 13:30 Share

Հունիսի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց Հենրիկ Գասպարյանի, Սևակ Գոմցյանի, Կարապետ Մուրադյանի, Դավիթ Նիկողոսյանի, Արտակ Ադամյանի և միակ կին` Ռուբինա Չարչօղլյանի դեմ հարուցված  ՀԿԴ/0059/01/26 քրեական գործով նախնական դատալսումները:

Նիստը սկսվեց 40 րոպե ուշացումով, սակայն դա զուտ դատական նիստի բացման համար էր, ընդմիջմամբ. տնային կալանքի տակ գտնվող Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին Գյումրիից բերեցին ուշացումով, այս անգամ երկուսուկես ժամ ուշացումով: Նախորդ մայիսի 25-ի նիստը նույնպես սկսվեց մեկուկես ժամ ուշացումով, ու պատճառը տնային կալանքի տակ գտնվողի  տեղափոխումն էր։ Ու դա այն դեպքում, երբ հենց նրա խափանման միջոցի հարցի ժամկետը լրացել էր ու դեռ պիտի որոշվեր հետագան։

Բացակայում էր Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ տարեց Կառլեն Մուրադյանի պաշտպանը, ով պետք է վիրահատվեր, տեղյակ էր պահել դատարանին։

Պաշտպանները դժգոհ էին, նրանք չեն կարողանում ներկայացնել միջնորդություններ, մասնավորապես, նրանցից գոնե երեքը պետք է միջնորդեն, որպեսզի քրգործից մաս անջատվի, մի պաշտպան էլ պետք է միջնորդի, որպեսզի իր պաշտպանյալի՝ հաշմանդամության կարգ ունեցողի բացակայությամբ ընթանան նիստերը, քանի որ նա էլ է Գյումրիից գալիս դատարան, ունի տեղաշարժման խնդիր… Հիշեցնեմ, որ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության, 4,000,000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար:

Դատական այս նիստին խնդրել էի նախապես լուսանկարահանման թույլտվություն, մեղադրյալները դեմ էին։

Տեղեկացա, որ մյուս մեղադրյալների պաշտպանները չէին մասնակցել Գյումրու գլխավոր ճարտարապետի խափանման միջոցի հարցի քննությանը, այն թողնվել է անփոփոխ, երեք ամսով երկարացվել էր տնային կալանքը։ Նրա պաշտպանները հայտնել էին, որ Գասպարյանն ունի սրտի հետ կապված խնդիրներ, պառկել է «Նորք-Մարաշում», ուր վիրահատվել է, և հուլիսի 5-ին նա պետք է գնա հերթական հետազոտման։ Դատարանը թույլատրեց, ոստիկանների ուղեկցությամբ նա կներկայանա  բուժհաստատություն։

Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 30-ին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930