Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի».

Հուլիս 07,2017 18:14

Համացանցը վերահսկելու մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ, հին խոսակցություն է:

«Շատերն են փորձում վերահսկողություն սահմանել, մի կողմից ակնհայտ է, որ համացանցում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք որեւէ աղերս չունեն բարոյականության, խոսքի ազատության հետ, ու հազար ու մի չարաշահումներ են տեղի ունենում, մյուս կողմից առայժմ զարգացած ժողովրդավարական երկրներում էլ լուծումները վերջնական տեղ չեն գտել, դեռեւս փնտրտուքի մեջ են, կարծում եմ, որ այս պարագայում Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի, մանավանդ որ լուծումներն էլ ակնհայտ չեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Մելիքյանը:

Ըստ նրա՝  կանոնակարգում մտցնելու վերաբերյալ բոլոր նախորդ փորձերն ավելի շատ կարող էին վնաս տալ, քան թե՝ օգուտ, որովհետեւ. «Այդ սահմանափակումները լուրջ սպառնալիք էին խոսքի ազատությանը, պետք է շատ զգույշ լինեն, չեմ կարծում, որ այդպիսի առաջարկներով հանդես եկող պատգամավորներն ունեն այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն, որոնք նաեւ միջազգային նորմերին համապատասխան կլինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31