Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում շուրջ 10 հազար մարդ բողոքում է Էրդողանի դեմ

Հուլիս 09,2017 21:50

Ստամբուլի կենտրոնում ցույց է տեղի ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, հաղորդում է BBC-ն:

Մինչ այդ ցույցի մասնակիցները երթով Անկարայից հասել էին Ստամբուլ: Ավելի քան 400 կմ երկարությամբ «Արդարության երթը» մեկնարկել էր հունիսի 15-ից:

Ակցիայի մասնակիցները բողոքում են անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների և պաշտոնանկությունների դեմ: BBC-ի թղթակից Մարկ Լոուենը Ստամբուլից հայտնում է, որ երթը կարելի է անվանել աննախադեպ քաղաքական մարտահրավեր Էրդողանի դեմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույցի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչության մեջ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչ Ժողովրդահանրապետական կուսակցությունը դուրս է եկել ընդդիմադիր գործունեության շրջանակից և գործում է ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ:

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երթի կոչ էր արել այն բանից հետո, երբ կուսակցության անդամներից մեկը՝ Էնիս Բերբերօղլուն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո մոտ մեկ տարում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, շուրջ 140 հազարը հեռացվել է աշխատանքից:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31