Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի. 6 ամիս անց

Հուլիս 12,2017 13:00

Այս տարի ամառը օրացուցային ժամկետից ավելի շուտ եկավ «Վեոլիա Ջուր» ընկերության համար: Այդ թվում՝ Գյումրիում: Արդեն մայիսի վերջին այստեղ ջրի սպառման «պիկ» էր: Իսկ այս շոգ օրերին, ընդհանրապես, քաղաքի ջրմուղն աշխատում է լարված ռեժիմով:
Ասենք, ձմեռն էլ այստեղ էքստրեմալ էր այս տարի: Ցրտից խողովակները վթարվում էին, ջրաչափերը պայթում, կոյուղին էլ խցանվում: Դժվարությունները շատ-շատ էին: Բայց գարնան գալով լարվածությունը չթուլացավ: Ճիշտ է, վթարի վերացման աշխատանքները որոշակիորեն նվազեցին, բայց փոխարենն ավելացավ շինարարական աշխատանքների տեսակարար կշիռը: Եվ դա սպասելի էր ու տրամաբանական:

Քանզի միշտ էլ կարող են լինել էքստրեմալ իրավիճակներ: Սակայն օրվա խնդրի հետեւից ընկած, չպետք է աչքաթող արվի ապագան, որպես նույն էքստրեմալ իրավիճակներից խուսափելու լավագույն միջոց: Եթե ուզում ենք վաղը կանոնավոր ջուր ունենալ, ապա արդեն այսօր պետք է այդ մասին մտածենք: Այդ տրամաբանությամբ էլ աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասը:
Ըստ նշված տնօրինության ղեկավարի` Արամ Սահակյանի, քաղաքը ստանում է հասանելիքից մոտ 36 տոկոս շատ ջուր, բայց ջրի խնդիր, այնուամենայնիվ, կա: Կա, որովհետեւ չհաշվառվող ջրաքանակը հասնում է 80 տոկոսի: Պատճառը ներքաղաքային բաշխիչ ցանցի անմխիթար վիճակն է: Անգամ այն թաղամասերում, որտեղ վերջին տարիներին նախկին ջրամատակարար կազմակերպության կողմից շինարարական աշխատանքներ են տարվել, գործը մինչեւ վերջ չի հասցվել: Զուգահեռ գործում են թե հին եւ թե նոր ջրագծերը: Ջուրը հոսում է թե մեկով եւ թե մյուսով: Իսկ թե ուր եւ ինչ ծավալներով, դեռ պետք է պարզել: Տնօրենի խոսքով, այստեղ իրենք կիրառում են մայրաքաղաքում փորձարկված ու իրեն արդարացրած տեխնոլոգիաներ` հոսակորուստների նվազեցման ու բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման նպատակով: Արդյունքներ արդեն կան ու դրանք գոհացուցիչ են:

Չնայած շոգերին, ընդհանուր առմամբ հաջողվում է ոչ միայն առօրյա ջրով ապահովել սպառողներին, այլեւ շարունակաբար առաջ շարժվել, քայլ առ քայլ լուծելով քաղաքում տարիներով կուտակված խնդիրները:

Ի՞նչ է կատարվել այս ամիսներին: Շատ բան, թվենք մի քանիսը.
l մեկ թաղամաս` թվով 35 շենք, 6 ժամի փոխարեն արդեն ունի 17-ժամյա կայուն ջրամատակարարում,
lգ ավարտվում է Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի ջրամատակարարման, ջրահեռացման եւ անձրեւաջրերի հեռացման 2250 մետր երկարություն ունեցող համակարգերի վերակառուցումը,
lգ տարբեր փողոցներում կառուցվել է 1300 գծամետր ջրագիծ,
lգ վերացվել է թվով 2150 ջրագծի եւ 1840 կոյուղագծի վթար,
lգ ասֆալտապատվել է քանդված 250քմ ծածկույթ,
lգ տեղադրվել է նոր սերնդի թվով 6 պոմպակայան:

Գյումրիում ջրամատակարարման վիճակին, տարվող աշխատանքներին ծանոթացան մի խումբ երեւանյան լրագրողներ ու մասնագետներ, որոնք փոխտնօրեն Արայիկ Եղիկյանի հետ շրջայց կատարեցին քաղաքում եւ ծանոթացան «Շիրակ» տեղամասի մեկ օրվա աշխատանքին: Նրանք ականատես եղան ջրագծի վթարի վերացմանը Տրդատ ճարտարապետի թաղամասում, մանկապարտեզի ջրաչափի տեղադրմանը Գարեգին 1-ի փողոցում, մասնագետների կողմից հոսակորստի փնտրտուքին Բուլվարային փողոցում, խողովակաշարերի կառուցմանը Ռուսթավելու փողոցում ու այլն: Պարզապես ժամանակը չբավարարեց եւս մի քանի հասցեներ այցելելու համար:

Բայց պարզ դարձավ, որ Վեոլիա Ջուրը տիրապետում է իրավիճակին, «գույքագրել» է խնդիրները ու իր համար որոշել դրանց առաջնահերթությունները: Իսկ առաջիկա 2 տարիների ծրագիրն արդեն իսկ կազմվել է: Մասնավորպես, ակնհայտ է, որ ոչ այնքան ներդրումների, որքան ինժեներական աշխատանքների, գործին ճիշտ մոտեցման միջոցով հնարավոր է արդեն տեսանելի ապագայում քաղաքի 5 հարկանի բնակելիներն ապահովել ինքնահոս ջրամատակարարմամբ ու այդ կերպ կանգնեցնել դրանք սպասարկող 80 բակային պոմպակայանները:

Հյուրերը վերադարձան Երեւան, իսկ շիրակցի ջրմուղագործները շարունակեցին իրենց գործը: Ժամանակը չի սպասում, պետք է հասցնել մինչեւ աշնան ցրտերը ավարտել ընթացիկ տարվա ծրագրերը, 2018 թվականը Գյումրիում ավելի բարվոք պայմաններում սկսելու համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31