Լրահոս
Օրվա լրահոսը

«Բամբակի մեջ մեծացած մամայի բալեքը թող 1 միլիոն տան բանակին եւ չծառայեն». ազատամարտիկի առաջարկը (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 15:33

«Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել, ասաց ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը:

«Թող չծառայեն, մեկ է՝ չեն կարողանալու ծառայել, բամբակի մեջ մեծացած մամայի բալեք են: Բայց եթե չեն ուզում ծառայել, թող ներդրում անեն բանակի համար: Միլիոններ ու միլիարդներ ունեն, թող ամեն մեկը մեկ միլիոն գումար ներդնի բանակում՝ չծառայելու դիմաց: Թե չէ՝ ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ բան են անում բանակի համար»,-համոզմունք հայտնեց նա:

Ազատամարտիկի խոսքով՝ վաղ թե ուշ այս հարցը ՊՆ-ում պետք է քննարկվի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31