Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամի եղբոր դեմ գործ է հարուցվել. «Ա1+»

Հուլիս 14,2017 21:24

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հատկանիշներով:  «Որոշման մեջ բնութագրվում է ինչ- որ տեսարան, իբրեւ ինչ- որ մեկը`  անհայտ անձը, շիշ է նետել ոստիկանների վրա, իսկ այդ ընթացքում ես բռնություն եմ կիրառել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Խաչատուր  Ավետիսյանի նկատմամբ»,- «Ա1+»-ին ասաց  Դավիթ Եղիազարյանը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում։  Այդ օրը Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել, ավելի ուշ՝ բաց թողել։

«Բերման ենթարկելը մի փոքր մեղմ է հնչում, ինձ առեւանգել էին: Նախքան դա Խաչատուր Ավետիսյանը փորձեց ինձ հարվածել, եւ այդ փորձը վերագրվում է ինձ, որ ես եմ փորձել հարվածել»,- ավելացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբայրը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31