Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամները կրկին հեռացվեցին նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 15:48

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական  դատական նիստում այսօր հերթական ընդմիջումից հետո ամբաստանյալները բերվեցին դատարան:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ նրանք կրկին անհարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի հանդեպ եւ դատավորի գալուն պես ոտքի չեն կանգնում:

Ըստ այդմ դատավորը որոշեց նրանց կրկին նույն սանկցիային ենթարկել եւ հեռացնել նիստերի դահլիճից 10 ժամով:

Սանկցիան չի վերաբերում ամբաստանյալներ Արամ Մանուկյանին եւ Հովհաննես Հարությունյանին, որոնք հրազենային վիրավորում ունեն եւ դժվարանում են ոտքի կանգնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31