Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետի մասին. «Ինքն էդքան հնարավորություն չի ունենա, որ իմ մտերիմներից ազատվի». «Հրապարակ»

Հուլիս 21,2017 10:27

Ինչո՞ւ է գործող մարզպետը փորձում ազատվել Սուրեն Խաչատրյանի մարդկանցից։ «Գիտե՞ք ինչ կասեմ, եթե մարզպետ է նշանակվել, ուրեմն ինչ-որ չափով պիտի իր թիմը ձեւավորի, հիմա ես չգիտեմ՝ ինքն իր թի՞մն է ձեւավորում, թե՞ իմ մտերիմներին է հանում։ Էս մարզի բոլոր ժողովուրդն էլ իմ մտերիմներն են, եւ ինքն էդքան հնարավորություն չի ունենա, որ իմ մտերիմներից ազատվի, որովհետեւ Արաքսի ափից մինչեւ Գորայք բոլորն էլ իմ մտերիմներն են, ու մեր մտերմությունը շարունակվում է»։

Տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանն է հրահրում մի շարք համայնքապետերի, որ չանցնեն մարզպետի թրի տակով։ Խաչատրյանին վրդովվեցրեց հարցը, եւ նա ասաց, որ «պարապ» ենք մնացել։

Հետաքրքրվեցինք նաեւ իր վերադառնալու ցանկության մասին, ինչի մասին Սյունիքում չեն դադարում խոսակցությունները, ինչն էլ, թերեւս, անհանգստացրել է Հակոբյանին ու մղել «ինքնապաշտպանության». «Բայց խի՞ պետք է վախենա, մենք միասին աշխատել ենք երկու տարուց ավելի։ Հիմա վերադառնամ-չվերադառնամ, ինքը դրանից խի՞ պետք է վախենա, ինքը կոմբինատում որպես պատասխանատու է աշխատել, ես՝ մարզպետ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31