Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը. «Ժողովուրդ»

Հուլիս 21,2017 12:06

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ անդրադարձ չարեց այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշներին։ Մինչդեռ հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունները թեկուզ այն պատճառով, որ դատելով ԱՎԾ երեկվա հրապարակումից՝ տնտեսական աճի տեմպերը վերջին ամիսներին սկսել են դանդաղել։

Ճիշտ է՝ ի վերջո կիսամյակի ավարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս, որից իշխանությունները պետք է հպարտանային։ Սակայն այդպես չեղավ, քանի որ վիճակագրական ցուցանիշներն ավելի մանրամասն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում տեմպերի նվազումը։ Ըստ ԱՎԾ հրապարակման՝ եթե ապրիլի համեմատ՝ մայիսին 11.2 տոկոս աճ էր եղել, ապա հունիսի աճը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 9.1 տոկոս։ Այսինքն՝ նկատելի են աճի տեմպերի նվազում։ Արդյունաբերական արտադրանքի աճը հունվար-հունիսին կազմել է 12.4 տոկոս։ Բայց ամսական կտրվածքով երեւում է, որ մայիսի համեմատ՝ հունիսին այս ոլորտում անգամ անկում է գրանցվել՝ 3.4 տոկոսի չափով։ Կիսամյակային կտրվածքով անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում՝ 1.4 տոկոսով, չնայած հունիսին գյուղատնտեսական արտադրանքն ավելացել է մի քանի անգամ։

Շարունակում են նվազել շինարարության ծավալները՝ 10 տոկոսով, չնայած այստեղ էլ նախորդ ամսվա համեմատ՝ հունիսին, աճ է եղել։ Ընդ որում, տնտեսության մեջ նման վայրիվերումներ էին եղել նաեւ այս տարվա ապրիլին։

Միաժամանակ սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը։ Թեեւ ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին հավաքված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել 17,3 տոկոսով, սակայն ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել տարվա առաջին ամիսների «շնորհիվ», քանի որ հունիսից գործընթացը հակառակ ուղղությամբ է սկսել ընթանալ։ Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դանդաղման պատճառները կապակցված են մի շարք հիմնական հարկերից հավաքված գումարի կրճատման հետ։ Ու հիմա այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ սկսել են խնդիրներ առաջ գալ, դեռեւս ոչ ցցուն, դեռեւս ոչ կտրուկ, բայց արդեն իսկ նշմարելի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31