Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս երկու մեդալ՝ Թուրքիայի Սամսուն քաղաքում

Հուլիս 22,2017 23:50

Թուրքիայում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ բրոնզե մեդալ են նվաճել:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:

Մեր Սուրդլիմպիկ հավաքականն արդեն նվաճել է երեք մեդալ: Ավելի վաղ արծաթի արժանացել էր ձյուդոիստ, 60 կգ քաշային Ռոբերտ Գեւորգյանը:

Հայաստանը 90 երկրների մեջ թիմային պայքարում առայժմ ընթանում  16-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31