Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկաբրիստներն ու Հայաստանի կրթությունը (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 20:11

«Դեկաբրիստի թոռը տանը նստած`դրսից ինչ-որ ձայներ է լսում: Հետաքրքրվում է`ի՞նչ ձայներ են: Ասում են`մարդիկ հեղափոխություն են ուզում անել: Հարցնում է`բայց կոնկրետ ի՞նչ են ուզում: Ասում են`ուզում են, որ հարուստներ չլինեն: Ասում է`հա~, պապս էլ էր հեղափոխություն անում, բայց ինքն ուզում էր, որ աղքատներ չլինեն»,- այս հումորն այսօր պատմեց ՀՀ կրթության փոխնախարար Դավիթ Սահակյանը, «Հոդված 3» ակումբում կրթության թեմաներով կազմակերպված քննարկման ժամանակ: Փոխնախարարը հակադարձում էր քննարկման բանախոսներ Սերոբ Խաչատրյանին եւ Դավիթ Ամիրյանին, որոնք քննադատում էին կրթության ոլորտում բեւեռացումը:

Դավիթ Սահակյանն, իհարկե, չի հայտարարում, որ ոլորտում ամեն ինչ կարգին է, փոփոխությունների կարիք չկա: Ասում է`քայլ առ քայլ պետք է գնալ այդ փոփոխություններին, քանի որ վստահ չէ, որ մեր հասարակությունը պատրաստ է կտրուկ փոփոխությունների:

Անդրադառնալով «Արարատյան բակլավրիատ» ծրագրի հասցեին հնչած քննադատություններին, փոխնախարարը հայտարարեց`դա ավագ դպրոցի ծրագիր է եւ եվս մի քայլ դեպի միջազգային կրթություն. «Դա էլիտարացում չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31