Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ «Միկա» մարզադահլիճում: Բասկետբոլի աշխարհի առաջնություն. Հայաստան-Սլովակիա

Օգոստոս 02,2017 17:24

Այսօր ժամը 20:00-ին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) Անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես կգա աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով Սլովակիայի հավաքականին:

Այս իրավունքը մեր հավաքականը նվաճել է անցած տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: Ու թեեւ մեր խմբում հզոր թիմեր են՝ Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Սլովակիա, սակայն մեր հավաքականն էլ համալրված է բավականին ուժեղ եւ փորձառու բասկետբոլիստներով, որոնց մարզում է Եվրոպայի 20 լավագույն մարզիչներից մեկը՝ Նիկշա Բավցեւիչը, մասնագետ, որի ղեկավարած հավաքականներն ու ակումբային թիմերը մշտապես լուրջ ձեռքբերումներ են արձանագրել:

Մեր ազգային հավաքականը տրամադրված է ճակատամարտ տալ հեղինակավոր մրցակիցներին, որի համար շատ մեծ է նաեւ հանդիսատեսի ջերմ աջակցությունը մեր տղաներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մուտքը «Միկա» մարզադահլիճ ազատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031