Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյան. «Հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից». «Ժողովուրդ»

Օգոստոս 08,2017 11:31

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյան

– Պարոն Մանուկյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է դեսպանների աշխատանքում ակտիվացնել տնտեսական բաղադրիչը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրա նախաձեռնությանը եւ մինչ այժմ ներդրումներ ներգրավելու մասով Դուք ի՞նչ աշխատանքներ եք կատարել։

– Ես իմ դեսպան եղած ժամանակ, մինչեւ դեսպան լինելն էլ միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել եմ եւ ներդրողներ եմ բերել Հայաստան։

– Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե երբ դեսպանները չունեն համապատասխան կարողություններ, պետք է առանձին մարդիկ զբաղվեն ներդրումների ներգրավման հարցերով։

– Բարեբախտաբար, ես ունեմ այդ ունակությունները եւ գիտելիքները։ Բայց, իհարկե, բոլոր երկրներում եթե կան դեսպանատներ, պետք է լինեն նաեւ առեւտրային ներկայացուցչություններ։

– Պարոն Մանուկյան, կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, երբ Ձեզ հաջողվել է մեծ ներդրում բերել Հայաստան։

– Ես այդ հարցին չեմ պատասխանի, լա՞վ, ես բերել եմ ներդրող, Հայաստանում ներդրումներ կատարել եմ եւ հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից։ Ներդրման չափը կկազմի մոտ 250 մլն դոլար։ Դա նոր նախաձեռնություն չէ, մի քանի տարի է՝ աշխատում եմ այդ ուղղությամբ եւ կարծում եմ՝ կհաջողի:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031