Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի զբոսաշրջիկները էլի նախընտրում են արտերկիր մեկնել Թբիլիսիի օդանավակայանով. «Ժողովուրդ»

Օգոստոս 08,2017 11:51

Հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են արտերկիր մեկնել Թբիլիսիի օդանավակայանով, քանի որ ավիատոմսերը էժան են։ Բերենք մի քանի օրինակ։ Այսպես՝ օգոստոսի 12-ից մինչեւ 20-ը Երեւանից դեպի Աթենք առաջարկվում է 483 դոլարով, իսկ ահա նույն ուղղությամբ Թբիլիսիից՝ 365 դոլարով։ Դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երեւանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ։ Երեւանից դեպի Ֆրանսիա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից՝ 443 դոլար։ Նման օրինակները բազմաթիվ են, իսկ գնային տարբերությունները՝ հսկայական։

Եվ որքան էլ հայ զբոսաշրջիկները գումար ծախսեն ՀՀ-ից դեպի Թբիլիսիի օդանավակայան հասնելու համար, միեւնույն է՝ նրանք այս դեպքում գումարներ են տնտեսում։

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս տարվա հուլիսին Թբլիիսիի Շոթա Ռուսթավելիի անվան օդանավակայանը սպասարկել է 371 հազար 131 ուղեւորի, իսկ Բաթումիի միջազգային օդանավակայանը՝ 100 հազար 613 ուղեւորի։ Սա վրացական կողմը համարել է ռեկորդային։ Անցած տարվա համեմատ Թբիլիսիի օդանավակայանի ուղեւորահոսքը 42 տոկոսով աճել է։ Իսկ Բաթումիի օդանավակայանի դեպքում աճը կազմել է 65 տոկոս։ Ի դեպ, նշված երկու օդանավակայանների մասով թռիչքների քանակը նույնպես աճել է. Թբիլիսիի օդանավակայանում այն ավելացել է 42, իսկ Բաթումիի դեպքում՝ 31 տոկոսով։ Եվ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ այս թվերի մեջ են նաեւ այն ՀՀ քաղաքացիները, որոնք էժան ավիատոմսերի համար նախընտրել են հանգստի նպատակով եվրոպական երկրներ մեկնել Թբիլիսիի օդանավակայանից։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031