Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինություններն ապամոնտաժվում են. 95-ը` 2017 թվականին

Օգոստոս 08,2017 17:34 Share

ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարման շրջանակներում շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների դասակարգման, ապամոնտաժման, ինչպես նաև, համապատասխան չափանիշներին և թույլատրելի նիշից բարձր գտնվելու դեպքում, դրանց մի մասի օրինականացման աշխատանքները:

Ձեռնարկած միջոցառումների շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից գույքագրվել են տարածքի տնակային տնտեսությունները, և ապօրինի կառույցների տնօրինողները ծանուցվել են դրանց ապամոնտաժման և տարածքից դուրս բերման մասին:

Գույքագրված 4729 ապօրինի շինություններից 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ ապամոնտաժվել է 748 շինություն, որից 95-ը` 2017 թվականին: Այդ թվում` ափամերձ տարածքի 55 տնակ, մայրուղու հարևանությամբ գտնվող 9 տնակ, մեկ հանգստի գոտի` ամբողջությամբ (ներառյալ 2 հատ 1 հարկանի և 1 հատ երկու հարկանի քարե հանգստյան տներ, քարե պարիսպ` 210 գծամետր), բետոնե հիմքերով 27 տաղավար:

Վերոհիշյալ ժամանակահատվածում ապամոնտաժվել և «Սևան» ազգային պարկից դուրս են բերվել նաև 3 տարածքի ցանկապատ և 1 մեքենայի ծածկ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031