Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի աղբավայրը մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով

Օգոստոս 08,2017 19:03

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղել է Գավառ քաղաքի վերակառուցված աղբավայրում, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը և աղբավայրի հարակից տարածքներում մաքուր միջավայր ունենալու հետ կապված աշխատանքները։

Կատարված աշխատանքների արդյունքում Գավառի աղբավայրը, մոտ 350 մետր տարածքով, մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի բնակավայրից մոտ 7,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայրից պոլիէթիլենային թափոնները քամու միջոցով չտարածվեն և չախտոտեն շրջակա միջավայրը:

Կարեն Բոթոյանը հավանության է արժանացրել խնդրի կարգավորման տարբերակը և նշել, որ սույն մեթոդով կարելի է լուծում տալ նաև մարզի մնացած խոշոր աղբավայրերի խնդրին: Նույն օրը Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայցով եղել է նաև Վարդենիս համայնքում, որտեղ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսը և մի շարք համայնքներ սպասարկող աղբավայրի տարածք, տեղում քննարկել Գավառի օրինակով ցանկապատում իրականացնելու հարցը։ Վարդենիսի համայնքապատկան մի շարք կազմակերպություններում մարզպետը դիտարկել է քաղաքում ՏՏ ոլորտում հնարավոր խմբակների բացման համար տարածքների համապատասխանության հարցը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031