Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խնձորների գործը մտավ դատարան

Օգոստոս 11,2017 12:21

Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ դեկտեմբերի 27-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի մաքսային տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով, երկու դեպքով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Վահե Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ մարտի 18-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Համբարձում Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ ապրիլի 2-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ մարտի 18-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (2 դրվագով), Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին, Խաչիկ Հակոբյանին ՝308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»): Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը,մյուսների հանդեպ՝ կալանավորումը:

Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը, մեղադրյալների շահերը պաշտպանում են փաստաբաններ Արմեն Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը, Վաղարշակ Գեւորգյանը,Երեմ Սարգսյանը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031