Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ թատրոնին չեմ մասնակցի». Արա Զոհրաբյանը ՓՊ նախագահի միակ թեկնածո՞ւ. «ՀԺ»

Օգոստոս 16,2017 10:09

Սեպտեմբերի 9-ին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Թեկնածուների առաջադրումները սկսվել են օգոստոսի 12-ից: Մինչ այսօր, սակայն, Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանից բացի, դեռ ոչ ոք ցանկություն չի հայտնել առաջադրվելու ընտրություններում: Մեր զրույցում ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ այս պահի դրությամբ միակ առաջադրված թեկնածուն Պալատի գործող նախագահն է: Այս պահին չառաջադրվելու մասին հայտարարել են հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Հայկ Ալումյանը, Տիգրան Աթանեսյանը:

Տիգրան Աթանեսյանը մանրամասնել է, թե ինչու այս ընտրություններում չի առաջադրվելու:

Պարոն Աթանեսյանդուք մշտապես դժգոհել եք Պալատի ղեկավարություններիցհիմա ինչո՞ւ որոշեցիք չառաջադրել ձեր թեկնածությունը:

– Բավականին շատ են պատճառները, սկսած նրանից, որ իշխանություն Պալատում չպետք է լինի, որ կա այդ իշխանությունը, արդեն շատ վատ է: Պատճառներից սկսեմ. առաջինը՝ այն, որ  ես գիտեմ, որ փաստաբանական մեծամասնությունը ինձ չի ընտրելու: Երկրորդը՝ Պալատի նախագահ լինելն իմ կյանքի նպատակներից չէ, ես ցանկանում եմ ազատ փաստաբանությամբ զբաղվել: Երրորդ՝ ամեն դեպքում Պալատը վերահսկվում է իշխանությունների կողմից, չի կարող չվերահսկվել եւ հանկարծ, եթե ես դառնամ Պալատի նախագահ, ես պրոբլեմներ կստեղծեմ փաստաբանների համար. չեմ կարծում, որ երկար կմնամ այդտեղ: Քանի որ ես ասել եմ, որ պալատը հիվանդ կառույց է, ես չեմ կարող գնալ ղեկավարել հիվանդ կառույց, պետք է լրիվ կազմալուծվի եւ փոխի ձեւը, կարգը՝ փաստաբանների միավորման, հակառակ դեպքում՝ էական էլ չի ով կլինի Պալատի նախագահը:

– Պարոն Աթանեսյան, այնուամենայնիվ, քվեարկության մասնակցելո՞ւ եք:

– Ոչ, ես այդ թատրոնին չեմ մասնակցելու:

Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031