Լրահոս
Օրվա լրահոսը

Բարսելոնում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Օգոստոս 17,2017 23:40 Share

Բարսելոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է BBC-ն:

Բացի այդ, ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կասկածյալներից մեկը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով:

Հիշեցնենք, այսօր Բարսելոնի կենտրոնում մեքենան մխրճվել է անցորդների մեջ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 13 մարդ, կա ավելի քան 50 վիրավոր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել