Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ի հետ կապված վաղուց ասել ենք, որ չենք պատկերացնում այդ կառույցում համագործակցությունը»․ Հասմիկ Հակոբյանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին

Նոյեմբեր 12,2026 17:03 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված վաղուց ենք մեր դիրքորոշումը հայտնել, ասել, որ այլևս չենք պատկերացնում այդ կառույցում համագործակցությունը։ Այնպես որ, նորմալ է»,- լրագրողների փաստմանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից են զրկել, ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Հիշեցմանը՝ ձեր քաղաքական թիմում եղել ու կան մարդիկ, որոնք կարծում են, որ ԵՄ ինտեգրումը մոտ չէ, օրինակ՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը, որտեղ նա ԵՄ անդամակցության անհեռանկարության մասին կարծիք է հայտնում, Հասմիկ Հակոբյանն այսպես պատասխանեց․ «Նա նաև մեր կուսակցական գործընկերն է։ Մեր թիմը հայտնի է նաև բազմակարծությամբ և տեսակետների արտահայտմամբ․ վերևից մի տեսակետ չի թելադրվում, որ բոլորը նույնը պիտի կրկնեն։ Արմեն Գրիգորյանն իր տեսակետը հայտնել, իր պատկերացումները բարձրաձայնել է, քննարկման է հրավիրել՝ նաև դրանով մարդկանց այդ տեսակետը կիսելու և քննադատելու համար։ Դա նորմալ է»։

Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել