Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում, բացի գողականից, որեւէ բան չի զարգանում. ունեցանք գիրք կարդալ չսիրող Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան. Արմեն Մարտիրոսյան. «Ժողովուրդ»

Օգոստոս 22,2017 09:53

«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանում, բացի գողականից, որեւէ բան չի զարգանում: «Ինձ ցույց տվեք Հայաստանի հեռուստատեսությունում որեւէ ծրագիր, որը լինի գրքի բովանդակությունից, չկա: Իսկ վրացական հեռուստաընկերություններում չկա հեռուստատեսություն, որը չունենա գրքի բովանդակությունից խոսող հեռուստահաղորդում: Մենք չենք ունեցել որեւէ նախարար, ով հեռուստատեսությամբ խոսի գրքի բովանդակությունից, իսկ Վրաստանում չկա որեւէ նախարար, որ չխոսի գրքի բովանդակությունից:

Մեզ նման ժողովուրդ էր, բայց 2003 թվականից ունեցավ գիտելիքով  ղեկավարություն, իսկ մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյանի նման նախագահ, ով ասում էր, որ գիրք կարդալ չի սիրում: Ունեցանք Սերժ Սարգսյան, որ երկու տարի առաջ եւ հետո նույն գրքերը նույն ձեւ շարած էին գրասեղանին: Ունեցանք այն, ինչ հիմա ունենք»,- նշել է նա:

Միաժամանակ Մարտիրոսյանը պնդել է, որ Հայաստանում  պատերազմ է գիտելիքի ու տգիտության միջեւ, ու տգիտությունը հաղթում է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031