Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ. «Հրապարակ»

Օգոստոս 23,2017 11:15

«Ռուսաստանի հետ այս խաղերն այս պահին ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից շանտաժ են՝ ցույց տալու ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը, որ կարող է Ռուսաստանի հետ դաշինքներ կնքել։ Թուրքիան ուղղակի փորձում է օգտագործել Ռուսաստանին որպես լծակ՝ վերականգնելու Արեւմուտքի հետ իր հարաբերությունները»,-կարծում է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Թե ինչ պետք է անի Հայաստանն այս պարագայում, եւ արդյոք մենք պե՞տք է դեմ արտահայտվենք այս պայմանագրի ստորագրմանը, պարոն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է սրանից փորձի օգուտներ քաղել՝ առաջ քաշելով իր պայմանները։ «Հայաստանը պիտի ստորագրի, չէ՞, դրա տակ։ Ի՞նչ պայման է դնելու, օրինակ՝ կարող է պայման դնել, որ Թուրքիան բացի իր սահմանը Հայաստանի հետ, կամ էլ պիտի ասենք՝ Թուրքիայի մուտքն այս միություն արժե էսքան։ Եթե Հայաստանից կախված է որեւէ ստորագրություն, համաձայնություն, դա պետք է շատ թանկ արժենա ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի ու մյուսների համար, այնքան թանկ, որ նրանք էլ մտածեն՝ արժե՞ Թուրքիային վերցնել, թե՞ ոչ»։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւս նույն տրամաբանության մեջ է գնահատում Թուրքիայի այս խաղերը, որ սա ուղղակի շանտաժ է Արեւմուտքի դեմ։

«Այստեղ երկու տարբերակ կա, ես հակված եմ առաջին տարբերակին, որ շանտաժ է անում Թուրքիան։ Նա շանտաժ է անում Եվրամիությանը, ասում է՝ դուք ինձ չեք ընդունում ԵՄ, այ, էս ձեւի Թուրքիային, որտեղ մարդկանց նստեցնում են, բռնում են, ձերբակալում են, ես էլ կգնամ՝ Ռուսաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում կհամագործակցեմ»։ Քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի հարաբերություններն էապես վատացել են ոչ միայն Գերմանիայի, այլեւ Հոլանդիայի, Ավստրիայի եւ Դանիայի հետ, լուրջ խնդիրներ ունի նաեւ Ֆրանսիայի հետ՝ ցեղասպանության հարցով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031