Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է Թուրքիայի հետ փոխշահավետ համագործակցության. ՀԺ

Օգոստոս 23,2017 11:47

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է երրորդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան:

Հանձնաժողովից մենք հետաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քննարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առայժմ Թուրքիայի Հանրապետության կողմից պաշտոնական դիմում չի ստացել: ԵԱՏՄ-ն պատրաստ է երրորդ երկրների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության եւ կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձեւաչափեր»,- ասված է Յուլյա Նազարովայի պատասխանում: Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, այդ բոլոր հնարավորությունները կարող են քննարկվել միայն այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողով կներկայացվի Թուրքիայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների դիմումը:

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031