Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չպետք է նվաստացուցիչ հետքայլի գնա. ՀԺ

Օգոստոս 23,2017 12:33

Վաղը Սոչիում սպասվող հանդիպման  ժամանակ, բնականաբար, առանցքային այլ հարցեր էլ կքննարկվեն. ԵԱՏՄ շրջանակներում նոր զարգացումները կապված Թուրքիայի նոր հայտի հետ, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վերջին սերնդի հարձակողական զենքեր վաճառելը, հայ վարորդներին ՌԴ-ում աշխատելու հնարավորությունից զրկելը, ԵԱՏՄ-ից դուրս գալու հայաստանյան քննարկումները, եւ մի շարք այլ խոցելի թեմաներ:

Եւ, այնուամենայնիվ, նշված հանդիպման ամենակարեւոր արդյունքը կլինի ղարաբաղյան բանակցությունների ռեստարտը: Իսկ Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը այս հարցում հետքայլ չանի, եւ եթե իսկապես բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն ու միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով:

Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կրկին կօգտվի իմիտացիոն բանակցություններից, պատերազմի նախապատրաստությունները կծածկի բանակցությունների քողով եւ նոր հարձակման համար հարմար պահի կսպասի: Դա ավելի բարդ է անել ներկա պայմաններում, երբ խնդիրը գտնվում է Մինսկի խմբի երկրների ռեալ ուշադրության կենտրոնում: Թերեւս, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Մինսկի խմբի համանախագահությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ է աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, քան կանոնավոր բանակցությունների  մի քանի տարիներին միասին վերցրած:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031