Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ժամից ես եմ գալիս, տերողորմյան ուրիշներն են ասում». «Հրապարակ»

Օգոստոս 31,2017 12:11

Հունիսի սկզբին տեղի ունեցած «Ժառանգության» համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել էր նշված հարցերի մասին, հետո նրա կուսակիցները տարբեր առիթներով հայտարարում էին, թե Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանն ակտիվ հանդիպումներ են ունենում ընդդիմադիրների հետ՝ ընդդիմադիր դաշտը խոշորացնելու իրենց գաղափարն իրագործելու համար։ Սակայն ամառվա ամիսներին չգտնվեց եւ ոչ մի ընդդիմադիր ուժ, որը կհաստատեր նման հանդիպումների մասին լուրը, ընդդիմադիր ուժի հերթական նախաձեռնությունը ծաղրի առարկա դարձավ այն համատեքստում, որ որեւէ հանդիպում չի եղել, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները ներկայանում են ընդդիմությունը համախմբողի դերում։

Երեկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նման հանդիպումներ տեղի չեն ունենում, մի քանի հանդիպում է եղել հուլիսին, որից հետո իրենք կասեցրել են։

«Մի քանի այդպիսի հանդիպում եղավ, եւ դադարեցրինք։ Պարոն Հովհաննիսյանն ասել է, որ մենք չենք նախաձեռնի, եթե կլինեն նախաձեռնողներ կամ արձագանքողներ, սիրով կկազմակերպենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, թե գուցե «Ժառանգության» ղեկավարության «զադնին» պայմանավորված է այն հանգամանքով, որ գործընկեր ուժերը բացասական են պատասխանել իրենց առաջարկին, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Հակառակը»։ «Ում հետ որ հանդիպել ենք, շատ նորմալ էր»,- ավելացրեց նա։ Իսկ թե որ ուժերի հետ են հանդիպել, չցանկացավ բացահայտել։ Հետ կանգնելու պատճառն էլ իրենց հասցեին քննադատություններն են եղել, թե, իբր, այդ ամենն օգտագործվում է կուսակցության PR-ի եւ նման այլ նպատակների վրա։

Նկատեցինք՝ մինչդեռ կուսակցության շարքերում վստահ են, որ սեպտեմբերին ակտիվ շրջան եք թեւակոխելու։ «Ժամից ես եմ գալիս, տերողորմյան ուրիշներն են ասում»,- ժողովրդական ասացվածքով պատասխանեց կուսակցության փոխնախագահը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031