Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքի ճանապարհը սկսվում է դպրոցից». Արա Բաբլոյան

Սեպտեմբեր 01,2017 12:35

«Կյանքի ճանապարհը սկսվում է դպրոցից, դպրոցն այն վայրն է, որտեղ դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքներ, այլև՝ մարդկային հարաբերություններ, նոր ընկերներ»,- այսօր Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում Գիտելիքի օրվան նվիրված  միջոցառման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Ըստ նրա, այսօրը խորհրդանշական է «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցի համար, քանի որ այս տարի դպրոցը կնշի հիմնադրման 65-ամյակը, իսկ Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է լրանում. «Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ և կրկնակի հպարտ եմ և ուրախ, որ արձանագրում ենք ինչպես իմ սովորելու տարիներին, այնպես էլ այսօր, որ այս դպրոցը Հայաստանի լավագույն դպրոցներից է»:

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանն էլ իր շնորհավորական ուղերձում առաջարկ արեց.  «Այսօր Հայաստանում նշվում է Գիտելիքի օրը, բայց առաջարկում եմ նշել ոչ միայն գիտելիք, այլ նաև ընկերության ու ձեռքբերումների օր՝ մեր երկու երկրների համար։ Սա նաև մեր երկու երկրների համատեղ աշխատանքի ու համագործակցության օրն է»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930