Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Սեպտեմբեր 02,2017 11:03

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Էդվարդ Տիգրանյանը իր վարած ПАЗ 672 մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և այնուհետև հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 17-ամյա Խոսրով Մանուկյանն ու 17-ամյա Նարեկ Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում էր Արմավիր-Դալարիկ-Երվանդաշատ-Բագարան երթուղին, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխաներից Խ. Մանուկյանը սովորում է Դալարիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, իսկ Ն. Քարամյանը՝ Արմավիր քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930