Լրահոս
Օրվա լրահոսը

Չարժե ներկայացնել Գերմանիայում ապաստան հայցելու դիմում, քանզի այն չի կարող հաջողություն ունենալ. Գերմանիայի դեսպան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2017 10:55

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը

– Պարոն դեսպան, հայտնի է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում Գերմանիան հետաքրքրություն վայելող երկիր է։ Խնդրում եմ նշեք, թե վերջին 5 տարիներին ՀՀ քանի՞ քաղաքացի է մեկնել Գերմանիա, ի՞նչ այցով, եւ մեկնողներից քանի՞սն է վերադարձել։

– Իրականում ԵՄ երկրների շարքում հայերի համար հիմնական այցելության երկիր համարվում է Գերմանիան։ 2012-2016 թվականների ընթացքում դեսպանությունը գրեթե 75 հազար վիզայի դիմումներ է ստացել, հիմնականում այցելության, գործնական եւ զբոսաշրջության նպատակներով։ Միայն 2016 թվականին 16 հազար 600 վիզա է տրամադրվել։ Շենգենյան վիզաների համար ներկայացվող դիմումների մոտ 50 տոկոսը դեսպանությունը ստանում է Բենելուքսի երկրներ, Շվեդիա եւ Ավստրիա մեկնող քաղաքացիներից։ Վերադարձողների վերաբերյալ դեսպանությունը վիճակագրություն չի վարում։ Խնդրահարույց է վերջին տարիներին հայերի ապաստան ստանալու համար դիմումների քանակի աճի միտումը։ Պարզ ասած՝ ապաստան

հայցելու դիմումների հիման վրա Գերմանիայում երկարատեւ մնալու հեռանկար գործնականում չկա։ Եթե անձի ապաստան հայցելու դիմումը մերժվում է, եւ նա վերադարձվում է Հայաստան, ապա տվյալ անձը տարիներ շարունակ այլեւս չի կարող օրինական ճանապարհով ԵՄ երկրներ այցելել։ Այսպիսով, չարժե ներկայացնել Գերմանիայում ապաստան հայցելու դիմում, քանզի այն չի կարող հաջողություն ունենալ։ Մենք դեսպանությունում ուզում ենք հնարավորինս հեշտացնել վիզայի համար դիմողների գործը։ Օրինակ՝ մեզ հաջողվել է էականորեն ավելացնել այն վիզաների քանակը, որոնք տրվում են մի քանի տարով։ Եթե այդ թիվը երկու տարի առաջ, երբ ես նոր էի ստանձնում դեսպանի իմ պաշտոնը, մոտ 17 տոկոս էր կազմում, ապա այն հիմա արդեն 25 տոկոսի է հասել։

– Փաստ է, որ Ձեր երկիր ՀՀ քաղաքացիները մեկնում են ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլ նպատակներով՝ եւս։ Հատկապես վերջին մի քանի տարիներին ինչպես շարքային քաղաքացիները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ Գերմանիա են մեկնում նաեւ բուժման նպատակով։ Այդ նպատակով քանի՞ ՀՀ քաղաքացի է Գերմանիա մեկնել վերջին 5 տարիներին եւ հատկապես որ հիվանդությունները բուժելու։

– 2012-2016 թվականների ընթացքում շուրջ 3 հազար 800 Շենգենյան վիզա է տրամադրվել բուժման նպատակով մեկնող անձանց։ Հիվանդությունների տեսակի եւ բուժման վերաբերյալ դեսպանությունը վիճակագրություն չի վարում։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հարգելի Պարոն Դեսպան, կցանկանայի հասկանալ, այդ ինչպես է ստացվում, որ գերմաներենին չտիրապետող, կրթություն չունեցող, իրենց երկրում ցածրագույն սոցիալական շեմին գտնվող մարդիկ արդեր երկար տարիներ բնակվում են Գերմանիայում և ստացել են անձնագրեր, իսկ գերմաներեն փայլուն իմացող և Գյոթեի անվան կենտրոնում քննությունները բարձրագույն բալերով հանձնած բժշկին դեսպանատանը ասում են, որ նա չի կարող գերմանական կլինիկայում վեցամսյա պրակտիկա անցնել, մինչև չունենա ութ հազար եվրոի չափ գումար գերմանական բանկում: Ինչպես է ստացվում, որ բժշկի նկատմամբ այդքան անվստահություն է դրսևորվում, մանավանդ, որ խոսքը գնում է բացառապես պրակտիկայի, այլ ոչ թե մշտական բնակության մասին: Իսկ կիսագրագետ և Գերմանիան որպես կթու կով օգտագործող որոշ մարդիկ արդեն ստացել են գերմանական անձնագրեր: Միթե գերմաներեն իմացող բժիշկը ավելի անհուսալի է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930