Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն են տարվել Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները, նաեւ Սեֆիլյանի աջակիցները

Սեպտեմբեր 19,2017 09:46

«Սասնա ծռեր խմբավորում»-ը հաղորդագրություն է տարածել առ այն, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման աջակից Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբը, Սիմեն, Էլմոնը, «Հայ կանանց ճակատի» անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը, Գեղեցիկ Տոնոյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ եւ «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանց բերման են ենթարկել՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ քաղբանտարկյալների նկարներով եւ նրանց մասին պաստառներ եւ թռուցիկներ բաժանելիս:

Սյուզան Սիմոնյանն առայժմ տեղեկություն չունի՝ ոստիկանները նրանց հանդեպ ուժ կիրառե՞լ են, թե ոչ. «Նստեցրել են մեքենան ու տարել…նրանց արգելում էին ինձ հետ խոսել  հեռախոսով, դժվարությամբ տեղեկացրին պատահածի մասին»:

Սյուզան Սիմոնյանը նաեւ նշեց, որ միջադեպի մասին տեղեկացրել է փաստաբաններ Արայիկ Պապիկյանին եւ Տիգրան Հայրապետյանին, նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ արխիվային 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930