Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Ես ինձ պատկերացնում եմ Հոնկոնգի թագավոր»

Սեպտեմբեր 20,2017 15:20

ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչությունն արդեն լուծարման փուլում է: Aravot.am-ը տեսչության պետ Արամ Կարապետյանին հարցրեց, թե այդ մարմնի լուծարումից հետո որտե՞ղ է իրեն պատկերացնում:

«Ես ինձ պատկերացնում եմ Հոնկոնգի թագավոր… Ուզում եմ ասել, եթե իմ ուզելով նշանակեին, վաղուց որոշած կլինեի, բայց դա իմ որոշելիքը չէ»,-ասաց Արամ Կարապետյանը, որը կրթության ոլորտի «հնաբնակներից» է: Նա ուսուցչից դարձել է տնօրեն, ժողկրթբաժնի վարիչ, հասել մինչեւ հանրապետության տեսչության պետի պաշտոնի:

«Կառավարության որոշումն ուժի մեջ է ընդամենը երեկվանից, եւ դեռ 3-4 ամիս կտեւի պրոցեսը»,-ասաց մեր զրուցակիցը:

Արամ Կարապետյանը նաեւ տարակուսանք հայտնեց, թե ինչու են իրենց տեսչության լուծարմամբ այդքան հետաքրքրված, երբ սահմանված կարգի համաձայն` 19 տեսչություն է լուծարվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անիցա says:

    Կարապետյան Արամ Սարգսի
    ՀՀ կրթության պետական տեսչության պետ
    [email protected]
    Ծնվել է 1955 թ., ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետությունում
    Կրթություն
    1975-1980 Երևանի Խ. Աբովյանի անվան հայակական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ՝ գերազանցությամբ
    Մանկավարժական գիտությունների թեկնածու
    Զինվորական ծառաույություն
    1973-1975 Սովետական բանակ

    Աշխատանքային գործունեություն
    1981-1991 ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 5 դպրոցում ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն
    1991-1996 ՀՀ Լոռու մարզում Ստեփանավանի քաղժողկրթբաժվար
    1996-1998 ՀՀ ԿԳՆ Լոռու մարզի տարածքային տեսչության պետ
    1998-2000 ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության տեսչության պետ, կրթության վարչության պետի տեղակալ, վարչության պետ
    2000-2001 ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ
    2001-2011 ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
    2011-ից առ այսօր ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի կրթության պետական
    տեսչության պետ, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ
    Կրթական ծրագրերին և վերապատրաստումներին մասնակցությունը
    2000 Ստոկհոլմի սցիալական համալսարան
    2001 Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների համար կազմակերպված դասընթացներ
    2008 «Կրթության Ազգային ինստիտուտ» ՓԲԸ

    Պարգևատրումներ և խրախուսանքներ 2001-2016
    1. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է պետական խորհրդականի װ-րդ
    դասային աստիճան
    2. ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ
    3. ՀՀ վարչապետի շնորհակալագիր, անձնական զենք
    4. ՀՀ Կրթության գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ ոսկե մեդալ
    5. ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգև՝ ոսկե մեդալ
    6. ՀՀ Աշխատանքի և սոց հարցերի նախարարությունների բարձրագույն պարգև՝
    ոսկե մեդալ
    7. Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգև՝ հուշամեդալ, հուշանվեր
    8. Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ
    9. Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ
    10. ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի
    պատվոգիր

    Փորձառությունը
    2005-2010 ՀՀ վարչապետին կից տարբեր խրհուրդների, նրա կողմից ստեղծված բազմաթիվ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի աշխատանքների ղեկավարում և/կամ մասնակցություն
    ՀՀ Կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների, ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծերի, գերատեսչական, օրենսդրական ենթաօրենսդրական այլ ակտերի մշակման աշխատանքների ղեկավարում և մասնակցություն
    2005-2010 ՀՀ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի Կառավարման խորհրդի նահագահ
    2005-ից Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարարանի, Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ
    2010-ից ՀՀ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ
    2016 Երևանի տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ
    Հասարարակական, քաղաքական, գիտական, ուսումնական, հրատարակչական և այլ բնույթի գործունեություն
    <> հրատարակչության խորհրդի անդամ
    <> հասարակական կրթամշակութային հայագիտական հանդեսի գիտական խմբագիր
    Այլ տեղեկություններ՝ գրքերի համահեղինակ
    Ասատրյան Լ.Թ., Կարապետյան Ա.Ս., Ցոլակյան Թ.Ֆ., <>, Երևան, 2001թ.

    Ա.Ա.Ղուկասյան, Լ.Թ.Ասատրյան, Ա.Ս.Կարապետյան <>
    գիտամեթոդական ձեռնարկ, Եր., Մանկավարժ, 2005թ., 276 էջ.
    Լ.Թ. Ասատրյան, Ա.Ս. Կարապետյան, Մ.Ա.Ասատրյան, Թ.Ֆ.Ցոլակյան
    <>
    ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Զանգակ-97, 2003թ. 224 էջ:
    Եղիշե Չարենցի <> ժողովածուն, 2005թ.,
    Հրանտ Մաթևոսյանի <> ժողովածուն, 2004թ.,
    <> ժողովածուն հայերեն, ռուսերեն, թուրքերեն և
    անգլերեն 2011-2014թթ.,

    <> գիրքը, 2014թ.,
    Գրիգոր Ջանշյանի <> գիրքը, 2013թ.,
    <> փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ,
    2014թ.:

    Կուսակցական պատկանելություն
    1996թ.-ից ՀՀԿ

    Անձնական տվյալներ
    Ամուսնացած է, մեկ որդի, երկու դուստր և չորս թոռ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930