Լրահոս
Օրվա լրահոսը

«Որսորդությունը մեծ բիզնես է». Նարինե Կիրակոսյան

Հոկտեմբեր 06,2017 19:20

Բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը վստահեցնում է՝ բոլոր մարզերում տեսուչներ ունեն, բայց «մեր տեսուչների քանակն այնքան շատ չէ, որ բոլոր տեղերը բոլոր ժամանակներում վերահսկողություն իրականացնեն»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մանուչարյանն ասաց, որ տեսուչների աշխատանքային ժամն ավարտվում է  երեկոյան վեցին, իսկ եթե որսագողը գիշերը գնում է որսի, ապա այս դեպքում մեծ խնդիր է առաջանում. «Այս խնդիրը կառավարության առջեւ պետք է բարձրացվի: Մեր աշխատակիցը քսանչորս ժամ չի կարող իրականացնել պաշտպանություն»:

Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն էլ նկատեց, որ այսօր գրանցված որսորդները շատ են, ստացվում է՝ ամեն քառակուսի մետրին մեկ որսորդ է ընկնում. «Իսկ ինչքան թաքնված որսորդներ կան, օրինակ` գյուղում որսում են ամեն ինչ՝ աղվեսից սկսած մինչեւ եղնիկ: Իսկ որսորդությունը մեծ բիզնես է, նույնիսկ, եթե մենք նախարարությանը ստիպենք, որ ընդհանրապես որսորդությունն արգելվի, ինչքան որսորդական խանութներ ու բիզնեսը կտուժի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031