Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք

Հոկտեմբեր 06,2017 22:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրտսեր որդիների հետ միասին ներկա է գտնվել «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի բացման արարողությանը։ Իրական քաղաքի մոդել հանդիսացող ծրագիրն իրականացնողների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկական քաղաքում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, նաև զրուցել է մանկական քաղաքի փոքրիկ քաղաքապետի հետ: Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ պատասխանատուները նշել են, որ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման համար կարևոր երկու գաղափար՝ կրթություն և զվարճանք։ Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, ովքեր խաղային միջավայրում հնարավորություն կունենան ծանոթանալու 60-ից ավելի մասնագիտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։ «Սիթիզեն» մանկական քաղաքն ունի իր հրապարակը, փողոցներն ու հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ Նշվել է նաև, որ «Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել վաստակած գումարը։

Հարկ է նշել, որ երեխաների համար նախատեսված այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց շարքին միացավ նաև Երևանը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031