Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը դատարանին առաջարկեց իրեն գրավով ազատ արձակել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 15:03

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է:

Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը մինչեւ վկաների հարցաքննությունը միջնորդություն ներկայացրեց, այս անգամ՝ իր հանդեպ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Ղուկասյանը վստահեցրեց, որ գրավի կիրառմամբ իրեն ազատ արձակելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը եւ չի խուսափի վարույթն իրականացնող մարմնից. «Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ մշտական բնակության վայր, ամուսնացած եմ, ունեմ անչափահաս երեխա: Քաղաքական գործիչ եմ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադիրներից, եղել եմ նախագահի թեկնածու»:

Գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ գտնելով, որ այն անհիմն է. «Մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքերն առկա են: Մեծ է հավանականությունը, որ նրա կողմից ոչ պատշաճ վարքագիծ կդրսեւորվի»:

Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն իր հերթին նշեց, որ դատախազը չունի հիմնավոր փաստարկներ այն մասին, որ Ղուկասյանը գրավով ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի գործի քննությանը եւ կներազդի վկաների վրա:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031