Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանն առաջին անգամ կմասնակցի լողի Հայաստանի առաջնությանը

Հոկտեմբեր 12,2017 20:27

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում հոկտեմբերի 14-15-ին  կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական եւ թիմային առաջնությունը:

Ջրացատկի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցության հայտ ներկայացրել է տասը թիմ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: «Առաջին անգամ հանրապետության  առաջնությունում առանձին թիմ կներկայացնի Իջեւանը: Դա հնարավոր եղավ այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով եւ աջակցությամբ հիմնանորոգեցինք Իջեւան քաղաքի լքված լողավազանը օժանդակ բոլոր հարմարություններով: Ներկայումս այն հանրապետության հյուսիսային տարածաշրջանի առաջատար մարզահամալիրներից է եւ իջեւանցիների սիրելի հավաքատեղին», – ասաց Հովսեփ Մեսրոպյանը:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետեւ  լավագույնները Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031