Լրահոս
Օրվա լրահոսը

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոյի բացառիկ համերգը՝ Երևանում

Հոկտեմբեր 31,2017 20:03

Նոյեմբերի 1-ին բացառիկ երեկո է սպասվում Երևանում։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության տանը տեղի կունենա հետաքրքիր համերգ. ելույթ կունենա Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։ Տավիղի և կանացի ձայների համադրությամբ համերգային ծրագիր դասական երաժշտության սիրահարները Հայաստանում դեռ չեն ունկնդրել։ Երեք երաժիշտները փորձառու են և մեծ պահանջարկ են վայելում։ Նշենք, որ տրիոն 2017 թվականին շրջագայել է՝ ելույթներ ունենալով Փարիզի և Բեռլինի հեղինակավոր բեմերում։

Համերգի ընթացքում կհնչեն Վինչենցո Բելլինիի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի և այլ հեղինակների ստեղծագործություններից։

ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող խաչատրյանական փառատոնը մշտապես ուշագրավ ծրագրեր է ներկայացնում հանդիսատեսին։ Սիմֆոնիկ և կամերային համերգները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 11-ը։

 

Կարինե ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031