Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ կլիներ, եթե այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին». Շարմազանովը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Նոյեմբեր 01,2017 23:13

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց, որ նոյեմբերի հինգի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ–ն ակտիվ ներգրավված է եւ, որ նիստի ընթացքում քննարկել են նաև քարոզչական խնդիրները, դրական գնահատել ՀՀԿ թեկնածուների շանսերը։

ՀՀԿ խոսնակի կարծիքով, ՀՀԿ–ն լուրջ հնարավորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմիններում ավելի մեծ դերակատարում ունենալու համար. «Մրցակցային են լինելու:

Կարևոր է այն հանգամանքը, որ մի քանի խոշորացված համայնքներում են տեղի ունենալու ընտրություններ, բայց, բացի ՀՅԴ–ից, ԲՀԿ–ից այլ կուսակցություններից հայտեր չկան և ավելի լավ կլիներ, եթե ավելի բազմակուսակցական լիներ, այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին, սակայն ունենք այն, ինչ ունենք, պատրաստ ենք ազնիվ ընտրապայքարում ներկայացնել մեր տեսլականները յուրաքանչյուր համայնքի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930