Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի յոթ քաղաքներում զանգվածային ձերբակալություններ են

Նոյեմբեր 05,2017 21:20

Ռուսաստանի յոթ քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կրասնոդարի, Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Պերմի,  Սարատովի կենտրոններում այսօր երկրում «Артподготовка» արգելված շարժման կողմնակիցները բողոքի չարտոնված ցույցեր են անցկացրել: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նրանք դուրս են եկել կենտրոնական փողոցներ՝ հեղաշրջում կազմակերպելու եւ Վլադիմիր Պուտինի հրաժարականին հասնելու:

Զանգվածային ձերբակալությունների ժամանակ ակցիայի մասնակիցներից ոմանց մոտ հայտնաբերվել են վնասվածք հասցնող սառը զենքի տարբեր տեսակներ, ինքնապաշտպանության միջոցներ, սաղավարտներ, հակագազեր եւ արգելված այլ պարագաներ: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 350-ից ավելի մարդ:

ТАСС-ը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը, որի կարծիքով այդպիսի զինատեսակը վկայում է, որ «մարդիկ հենց այնպես չեն եկել», – այլ՝ դիմադրություն ցույց տալու իրավապահ մարմիններին:

Ակցիան նախաձեռնել է Ռուսաստանում արգելված “Артподготовка” ինտերնետային ընդդիմադիր շարժման ղեկավար Վյաչեսլավ Մալցևը, որը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930