Լրահոս
Օրվա լրահոսը

«Չփորձեք լսարանի դուռը կոտրել եւ իրավիճակը լարել». հացադուլավոր Դավիթ Պետրոսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2017 12:05

«Այսպես փորձում ենք պայքարել հասարակական անտարբերության դեմ»,-սոցցանցի իր էջում ուղիղ եթերում այսօր հայտարարեց ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հինգ ուսանողներ որոշել են այսպես պայքարել տարկետման իրավունքի վերացման դեմ:

«Յուրաքանչյուր անձ պետք է մտածի, որ մենք կարող ենք ազդել տեղի ունեցողի վրա»,-ասում է Դավիթ Պետրոսյանը: Նա նաեւ նշում է, որ իրենց հետ ունեն ջուր եւ անհրաժեշտ պարագաներ:  Հացադուլավորները նաեւ մյուս համալսարանների ուսանողներին են հորդորում միանալ դասադուլին, իսկ իրենք կշարունակեն անժամկետ հացադուլը:

«Չփորձեք լսարանի դուռը կոտրել, իրավիճակը լարել եւ սադրանքների գնալ: Մեր նպատակն արդար է ու խաղաղ»,-հայտարարում է Դավիթ Պետրոսյանը:

Դասադուլ անող ուսանողներն էլ շարունակում են հավաքված մնալ ԵՊՀ բակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930