Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կոչ են անում՝ չսահմանափակվել զուտ տարկետում տրամադրել-չտրամադրելու հարցի արծարծման պաթետիկ իշխանական ծուղակի մեջ

Նոյեմբեր 14,2017 22:55

«Առաքելություն» կուսակցությունը մտահոգություն է հայտնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակումը բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում էական վնաս կառաջացնի կրթության շարունակականությանը:

Միևնույն ժամանակ, կարևորելով և՛ բանակում, և՛ կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը, կուսակցությունն առաջարկում է՝

• Օրենքում պահպանել ուսումը շարունակելու համար տրամադրվող տարկետման իրավունքի ներկայիս հնարավորությունները,

• Բարձրագույն կրթության ընթացքում ներառել զինվորական պատրաստության դասընթացներ ընդհանուր 6-12 ամիս տևողությամբ՝ զինվորական հավաքների մասնակցությամբ, զորամասերում ժամանակավոր ծառայություն անցնելով,

• 2018թ. պետական բյուջեում և հետագայում կրթության և գիտության ոլորտներին տրամադրվող ծախսերն առնվազն կրկնապատկել

• Ծախսերի ավելացման արդյունքում առաջնահերթ բարձրացնել դասախոսական կազմի աշխատավարձերը, միևնույն ժամանակ իրապես զբաղվել կրթության ոլորտում առկա կոռուպցիայի դեմ պայքարով,

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում՝ չսահմանափակվել զուտ տարկետում տրամադրել-չտրամադրելու հարցի արծարծման պաթետիկ իշխանական ծուղակի մեջ, այլ վեր հանել ստեղծված վիճակի իրական պատճառները։
Կուսակցությունն համերաշխություն է հայտնում օրենքի նախագծի վիճահարույց դրույթների դեմ պայքարող ուսանողությանը։

 

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930