Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական, նախատոնական օրերին մաքսայինն ու բանկերը հանգստյան օրերին էլ կաշխատեն

Նոյեմբեր 30,2017 12:06

Տոնական եւ նախատոնական օրերին մաքսային ծառայության եւ առեւտրային բանկերի գրաֆիկը փոփոխության կենթարկվի: Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ տոնական եւ նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացվող տնտեսվարողների գործունեությունը, ընդլայնվում է ներմուծման եւ արտահանման ծավալների հաճախականությունը ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում սահմանը: Այդ պատճառով էլ, ըստ վարչապետի, անհրաժեշտ է ապահովել տոնական եւ նախատոնական օրերին արտահանմամբ եւ ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը: Վարչապետի խոսքով, մաքսային սահմանով տեղափոխող ապրանքների մաքսային ձեւակերպումները պետք է  ժամանակին առանց ընդհատումների եւ պատշաճ մակարդակով կազմակերպել:

Նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց, Կենտրոնական բանկի նախագահին էլ առաջարկեց դեկտեմբերի երկուսից սկսած մինչեւ հունվար ամսվա տոնական օրերի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով շաբաթ կիրակի եւ տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ առեւտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930